Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն շարունակում է Վանաձորում աշխատանքներ իրականացնել` պարզելու համար, թե որտեղ են խառնվել խմելու եւ կոյուղու ջրերը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը , մինչ ժամը 18.00-ն կատարած ուսումնասիրությամբ ոչ մի նման դեպք չի հայտնաբերվել: ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարությամբ վերջին օրերին Վանաձորում գերքլորացվում է ջուրը, ինչպես նաեւ շարունակվում են ջրի ուսումնասիրման աշխատանքները: