Ըստ «Նոյյան տապանի», Թուրքիայի հիմնադրման 85-րդ տարեդարձի ժամանակ նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ավելացնելով, որ այդ նոր մթնոլորտի ձեւավորումը կնպաստի կողմերի միջեւ առկա խնդիրների լուծմանը:
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք կարելի՞ է մոտ ապագայում ակնկալել կոնկրետ քայլեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում նաեւ սահմանների բացման առնչությամբ, Թուրքիայի նախագահն ասել է, որ գործին պետք է մոտենալ կառուցողականորեն, եւ կոչ արել բոլորին աջակցել «նոր մթնոլորտի» ձեւավորմանը: Աբդուլլահ Գյուլի խոսքերով, Կովկասում ամեն ինչ փոխվել է, տեղի է ունենում ուժերի վերադասավորում: «Ես լիահույս եմ եւ ենթադրում եմ, որ կլինեն լավ զարգացումներ», ընդգծել է Թուրքիայի նախագահը: