«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2008-10-29 | #200, 2008-10-30 | #201, 2008-10-31


ԱՆԿԱՐԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

Պաշտոնական Անկարան զգուշացրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատ սենատոր Բարաք Օբամային չվտանգել թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը եւ քայլեր չձեռնարկել Թուրքիային վշտացնելու առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն ` նկատի ունենալով Օբամայի խոստումները հաղթանակի դեպքում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ: Թուրքիայի վարչապետի խորհրդականը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Ջոն Մակքեյնի նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ եւ քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4