Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները տեղի կունենան «3+3» ձեւաչափով: Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին այսօր Ստամբուլից հեռախոսով «Թրենդ»-ին հայտնել Է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Համանախագահները Մոսկվա կժամանեն ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, որի նախաձեռնությամբ կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, հաղորդում է «Արմենպրեսը»: