«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ Credit Agricole ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 42 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Credit Agricole բանկային խմբից «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկին տրամադրվել է 42 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այն հնարավորություն կտա «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկին ավելացնելու Հայաստանի տնտեսության իրական հատվածում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները: Այս մասին տեղեկացանք «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկից «Ազգին» տրամադրած հաղորդագրությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկի տրամադրումն ապացույց է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի նկատմամբ միջազգային ֆինանսական ասպարեզում տարիների ընթացքում ձեւավորված վստահության եւ Հայաստանի բանկային համակարգում Բանկի կայուն գործունեության: Սա «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի եւ Credit Agricole բանկային խմբի միջեւ երկարատեւ համագործակցության տրամաբանական շարունակությունն է:

Մեր կողմից ընդգծենք, որ հայկական բանկին նման խոշոր ծավալի վարկի տրամադրումը տեղի է ունենում միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ինչը խոսում է Հայաստանի բանկային համակարգի կայունության եւ նրա նկատմամբ միջազգային վստահության մասին: Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4