Նոր գազապահեստարան ունենալու խնդիրը օրակարգում է եւ փորձ է արվում լուծել «Հայռուսգազարդ» ընկերության միջոցներով, ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը : Այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում, եւ, կարծես, խնդիրը լուծման եզրին էր, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է գործընթացը որոշակի հետ մղել: Նախարարը վստահություն հայտնեց, որ 2-3 տարի հետո, եթե այլ խոչընդոտներ չլինեն, կունենանք մինչ 600 մլն խմ հզորությամբ գազապահեստարան, որը 2 տարբեր ուղղությունների գազատարների առկայության պարագայում լիարժեք բավարար կլինի ֆորսմաժորային իրավիճակներում երկրի խնդիրները լուծելու համար: Ա. Մովսիսյանի տվյալներով` ներկայումս հնարավոր է պահեստավորել 120 մլն խմ գազ, բայց ձմռան ամիսներին, երբ գազի օրական ծախսը կազմում է մինչեւ 14 մլն խմ, եղած պաշարն անգամ 10 օր չի բավարարի: