Ըստ «Նոյյան տապանի», Վրաստանի արտաքին պետական պարտքը եւ պետական երաշխավորությամբ վերցված վարկերի ընդհանուր ծավալը կազմել են 2 միլիարդ 324 միլիոն 908 հազար դոլար: Վրաստանի ընդհանուր պարտքը երկկողմ համաձայնագրերի հիման վրա կազմում է 525,021 մլն դոլար: Այդ գումարից Վրաստանը Ավստրիային պարտք է 1,611 մլն դոլար, Ադրբեջանին` 14,427 մլն, Թուրքմենիային` 1,611 մլն, Թուրքիային` 41,841 մլն, Իրանին` 11,319 մլն, Ռուսաստանին` 119,988 մլն, Հայաստանին` 17,42 մլն, Ուզբեկստանին` 0,378 մլն, Ուկրաինային` 0,345 մլն, Ղազախստանին` 27,774 մլն, Ճապոնիային` 50,225 մլն, Քուվեյթին` 13,987 մլն, Նիդեռլանդներին` 9,589 մլն, ԱՄՆ-ին` 39,835 մլն եւ Չինաստանին` 4,384 մլն դոլար: