«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Թեպետ երկար ժամանակ սաքսոֆոնը Հայաստանում համարվել է մերժված գործիք, սակայն վերջին տարիներին հայ բազմաթիվ սաքսոֆոնահարներ մասնակցել են միջազգային մրցույթներին եւ կատարողական բարձր վարպետություն ներկայացնելով արժանացել բարձրագույն պարգեւների:

2005-ից Երեւանում գործում է «Պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիա», որի նպատակն է բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը սաքսոֆոնի նկատմամբ, սատարել փողային գործիքների կատարողականության զարգացմանը:

Նոյեմբերի 1-ից կմեկնարկի սաքսոֆոնահարների առաջին հանրապետական մրցույթը, որ կանցկացվի երկու փուլով եւ տարիքային երկու խմբով:

Ա խմբում կմասնակցեն մինչեւ 18, իսկ Բ խմբում` 18-30 տարեկան երաժիշտներ: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԵՊԿ փողային-հարվածային նվագարանների ամբիոնի վարիչ Աբգար Մուրադյանը, Մարտին Վարդազարյանը, Արմեն Հյուսնունցը եւ այլք:

Երեկ մշակույթի նախարարությունում մրցույթի կազմակերպիչներն անդրադարձան կայանալիք միջոցառմանն ու փողային գործիքների խնդիրներին:

«Մրցույթին կմասնակցեն 18 երաժիշտներ: Բավականին ծրագրեր ենք նախաձեռնել, որոնց գլխավոր նպատակն է աջակցել տաղանդավոր երիտասարդներին: Համագործակցելու ենք տարբեր հովանավորների, կազմակերպությունների հետ, որպեսզի այս երեխաները կարողանան մասնակցել նաեւ միջազգային տարբեր մրցույթների», ասաց Կարեն Մանուչարյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4