Սարատովի մարզում Հայաստանի քաղաքացու դաժանաբար սպանության կասկածանքով ձերբակալվել են երեք միլիցիոներ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեին, երեք օպերլիազորներ ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գասպարյանին եւ փորձելով նրանից կորզել գողության խոստովանական ցուցմունքներ, ծեծել են նրան, հետո բենզին լցրել նրա վրա եւ վառել: Գասպարյանը վախճանվել է, միլիցիոներները փորձ են արել նրա մարմինը թաղել, սակայն ձերբակալվել են: Հարուցված է քրեական գործ «սպանություն» հոդվածի հատկանիշներով, հաղորդում է «Նոյյան տապանը»: