Ինչպես «Ազգին» տված բացառիկ հարցազրույցում (տեսՙ էջ 4 եւ 8) տեղեկացնում է Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների շահերի պաշտպանՙ փաստաբան Ստեփան Ոսկանյանը , իր պաշտպանյալների դատական նիստը վրաց դատարանը նշանակել է նոյեմբերի 6-ին, ժամը 15-ին, Չախալյանների ձերբակալությունից շուրջ երեքուկես ամիս անց: Հիշեցնենք, որ Չախալյաններին Վրաստանի քր. օր.-ի տարբեր հոդվածներով մեղադրանք է առաջադրված Ախալքալաքում հունիսին տեղի ունեցած դեպքերի համար, որոնց ընթացքում սպանություն էր կատարվել: Ավելին, Վահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել անգամ 2,5 տարի առաջ Ախալքալաքում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերը կազմակերպելու համար: