«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


ՕԲԱՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՀԱՅԵՐԻՆ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման վերահաստատել է իր հանձնառությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ հարցով Կոնգրեսին ներկայացված թիվ 106 բանաձեւի վավերացման ուղղությամբ: Հոկտեմբերի 31-ին նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ, սենատորներ Բարաք Օբամայի եւ Ջո Բայդենի հրապարակած համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Բարաք Օբաման ամերիկահայության հետ կիսում է ցեղասպանությանը վերջ դնելու սկզբունքային հանձնառությունը` սկսելով աշխարհի պատմության մեջ գործադրված ցեղասպանությունների ողբերգական փաստերը ճանաչելու գործընթացով»: ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հանրային կապի գրասենյակից փոխանցում են, որ Օբամայի եւ Բայդենի համատեղ հայտարարության մեջ նաեւ ասվում է. «ԱՄՆ ու համաշխարհային համայնքը պետք է վերհիշեն անցյալը եւ դասեր քաղեն մարդկության դեմ գործադրված անցյալի ոճրագործություններից: Սուդանում ականատես ենք լինում նույնանման բիրտ մարտավարությունների` տեղահանության, սովամահության եւ զանգվածային ոչնչացումների գործադրման, որոնք օսմանյան իշխանությունները կատարեցին հայության դեմ 1915 թվականին: Որպես նախագահ` Օբաման կշարունակի պահպանել Հայաստանին տրվող ամերիկյան օժանդակությունը: Նա նաեւ կհզորացնի քաղաքական, ռազմական ու մշակութային կապերը Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4