«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

Ըստ «Արմենպրեսի», Լոռու մարզում իրավիճակը կայուն է: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հեռախոսազրույց է ունեցել մարզի առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ, տեղեկացել է, որ արդյունավետ վերահսկողություն է իրականացվում: «Լոռու մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում գրեթե չունենք նոր հիվանդներ: Բռնկումների նոր դեպքեր այսօր չեն գրանցվել, վարակը կանխվել է», ասաց Հ. Քուշկյանը: Առողջապահության նախարարության հանձնարարությամբ մարզում շարունակվում են անհրաժեշտ միջոցառումները, հիպերքլորացվում է ջուրը, ինչպես նաեւ շարունակվում են ջրի ուսումնասիրման աշխատանքները: Հիշեցնենք, որ վերջին օրերին աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էին դիմել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4