Հայաստանում 2008 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի` 6,1%, եւ դիզելային վառելիքի 7,5% գնանկում: Այնուհանդերձ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008-ի հոկտեմբերին 2007-ի դեկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է գնաճ, համապատասխանաբար, 10,7% եւ 20,2%-ով, իսկ 2007-ի հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 23% եւ 34,1%-ով, հաղորդում է «Արմենպրեսը»: