Այսօր կվերաբացվի «Արդշինինվեստբանկի» վերանորոգված եւ բարեկարգված «Մարտունի» մասնաճյուղը: Ինչպես տեղեկացանք բանկիՙ մեզ տրամադրած հաղորդագրությունից, Ժամանակակից եւ որակյալ տեխնիկայով հագեցված մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի առավել հարմարավետ պայմաններում: «Արդշինինվեստբանկը» Գեղարքունիքի մարզում ունի չորս մասնաճյուղ, բայց «Մարտունի» մասնաճյուղն այդ տարածաշրջանում առաջին վերանորոգված մասնաճյուղն է: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել նաեւ մարզի մյուս` «Կամո», «Սեւան» եւ «Վարդենիս» մասնաճյուղերը:
«Մարտունի» մասնաճյուղի վերաբացմանը մասնակցելու նպատակով Մարտունի կմեկնեն բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը եւ վարչության նախագահ Արամ Անդրեասյանը:
Ա. Մ.