Ամերիկյան Կարսոն քաղաքում անցկացված բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ մարզասերներին բացի Վախթանգ Դարչինյանի մենամարտից հետաքրքրում էր նաեւ ռուսաստանցի Վիկտոր Օգանովի մրցավեճն ամերիկացի Անդրե Դիրելի հետ: 32-ամյա Օգանովն այդ մենամարտում վիճարկում էր NABO-ի վարկածով չեմպիոնի թափուր տիտղոսը:
Առաջին իսկ րոպեներից Օգանովը գրոհի նետվեցՙ հույս ունենալով օգտագործել իր հուժկու հարվածները: Սակայն Օգանովի բախտը չբերեց: Դիրելի հարվածներից մեկը նրան վնասվածք պատճառեց եւ ուժեղ արյունահոսություն սկսվեց: Չնայած դրան, Օգանովը շարունակեց մենամարտը: 6-րդ ռաունդում, երբ ամերիկացին հերթական գրոհը կազմակերպեց ու հարվածեց, ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհեց Դիրելին:
Այդ հաղթանակի շնորհիվ Անդրե Դիրելը ոչ միայն նվաճեց NABO-ի վարկածով չեմպիոնի տիտղոսը, այլեւ իրավունք ստացավ ռուսաստանցի մեկ այլ բռնցքամարտիկ Դենիս Ինկինի հետ վիճարկելու WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ