Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չինաստանի ԿԿ ԿԿ քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը նոյեմբերի 3-ին, Պեկինում հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության հետ: Պատվիրակությունը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպման ժամանակ Լի Չանչունը խոսել է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխադարձ դիվանագիտական, քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ գյուղատնտեսական համագործակցության դրական արդյունքների մասին:
Լի Չանչունը հայտնել է, որ ՉԿԿ-ն ձգտում է հզորացնել միջպետական երկկողմանի բարեկամական փոխանակումները եւ համագործակցությունը:
Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է իր տպավորությունը Չինաստանի մեծ նվաճումների վերաբերյալ, որոնց երկիրը հասել է բարեփոխումների եւ թափանցիկ քաղաքականության 30 տարիների ընթացքում: Նա շեշտել է «Բարգավաճ Հայաստանի» ձգտումըՙ զարգացնել հարաբերությունները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ, առաջ մղելով երկկողմ համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, սպորտի եւ այլ ոլորտներում: