«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2008-11-01 | #203, 2008-11-04 | #204, 2008-11-05


ՄՐՑԱՆԱԿՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐԻՆ

Ֆրանսիական Մոնպելիե քաղաքում անցկացվող Սինեմեդ 30-րդ կինոփառատոնում, որին մասնակցում են Միջերկրական ծովին հարող երկրները եւ Հայաստանը, կինոսցենարների մրցույթում հաղթող ճանաչվեց հայկական «Մոսկվիչ, իմ սեր» կինոնախագիծը, որի սցենարի հեղինակներն են Լեւոն Մինասյանն ու Էսթեր Մաննը, եւ որի բեմադրող ռեժիսորն է լինելու Արամ Շահբազյանը: Մոտ 100 առաջարկված նախագծերից նախօրոք ընտրված 16-ը ներկայացվում են ժյուրիին: Հեղինակները 30 րոպեում պետք է ներկայացնեն իրենց նախագծի գեղարվեստական արժանիքները, սցենարի մասնագիտական կառուցվածքը, սյուժեի առանձնահատկությունները: Լեւոն Մինասյանի եւ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» սցենարն արժանացել է ժյուրիի հավանությանը եւ 4 մրցանակներից ամենակարեւորին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4