Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Հնդկաստան:
Այցի ընթացքում Նորին սրբությանը երեք օր կհյուրընկալի Հնդիկ Մալանբար ուղղափառ քույր եկեղեցու պետ Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ն (Հնդկաստանի Քերալլա նահանգ):
Այնուհետեւ Վեհափառ հայրապետը կնախագահի Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնակատարությունները: Հովվապետական այցի ընթացքում Հայոց հայրապետի ձեռամբ կվերաօծվի նաեւ Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին, Վեհափառ հայրապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Տինգրայի Ս. Երրորդություն, Չինսուրահի Ս. Հովհաննես, Սեյդաբադի Ս. Աստվածածին հայկական եկեղեցիները: Կալկաթայում Հայոց հայրապետը կայցելի նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարան: