Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մեկնեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե, որտեղ կմասնակցի չորս թիմերի միջ- անցկացվելիք ընկերական մրցաշարին: Առաջին խաղը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 7-ին, Էստոնիայի ընտրանու հետ: Երկու օր անց հայ ֆուտբոլիստուհիները կմրցեն դաշտի տերերի հետ, իսկ ավարտական հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 12-ին, Մալթայի հավաքականի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ