Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, դարձյալ հետաձգել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, նիստում շարունակվել է վկաների հարցաքննությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 6-ին: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 23-ին եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: