«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2008-11-04 | #204, 2008-11-05 | #205, 2008-11-06


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Գերմանիայում ընթացող շախմատի աշխարհի վետերանների առաջնության 7-րդ տուրը հաջող էր Էդուարդ Մնացականյանի համար: Նա սպիտակներով հաղթեց Դիթեր Վիլինգին եւ 5 միավորով ընթանում է 29-րդ տեղում: Իսկ առաջատարները 6,5-ական միավոր վաստակած ռուսաստանցի Վլադիմիր Օնոպրիենկոն ու ռումինացի Միհայ Շուբան են, որոնք 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին: Օնոպրիենկոն պարտության մատնեց Միսո Ցեբալոյին, իսկ Շուբան առավելության հասավ Վլադիմիր Յանսայի նկատմամբ: 6 միավորով հաջորդ տեղերում են Լարի Կաուֆմանն ու Յանիս Կլովանսը:

Կանանց մրցաշարում առաջատարներից մեկը` ռուսաստանցի Գալինա Ստրուտինսկայան սպիտակներով պարտվեց Տատյանա Վորոնովային: Ոչ-ոքի խաղացին Վիլերտեն ու Սաունինան, Երենսկան ու Մեդնիկովան: Էպշտեյնը հաղթեց Դոտանին: Այստեղ 7 տուրից հետո միանգամից 6 շախմատիստուհիներ 5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Առաջատարներն են Գալինա Ստրուտինսկայան, Տամարա Վիլերտեն, Լյուդմիլա Սաունինան, Տատյանա Վորոնովան, Էսթեր Էպշտեյնը եւ Ռիմա Բիլունովան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4