Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նոր փուլ է նշանավորում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Հավատում եմ, որ այդ հանդիպումը նոր փուլի սկիզբ Է ղարաբաղյան հակամարտության լուծման գործում», ասել է նա չորեքշաբթի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Գյուլը նաեւ նշել է, որ Թուրքիան պաշտպանում Է նախագահների մոսկովյան հանդիպումը եւ «հավատում, որ այդ գործընթացը հետեւողականորեն կզարգանա»: «Մենք հարգում ենք այդ ուղղությամբ բոլոր կողմերի գործադրած ջանքերը», ընդգծել Է Թուրքիայի նախագահը, հաղորդում է «Արմենպրեսը»: