«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Գերմանիայում ընթացող շախմատի աշխարհի վետերանների առաջնությունում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Էդուարդ Մնացականյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ֆեռդինանդ Նիեբլինգի հետ եւ 5,5 միավորով ընթանում է 51-րդ տեղում: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ հայ շախմատիստը մրցանակակիր դառնալու ոչ մի հնարավորություն չունի:

Մրցանակային տեղերի համար աղյուսակի վերին հորիզոնականներում համառ պայքար է ընթանում: 7,5-ական միավորով առաջատարի դերը ստանձնել են Միհայ Շուբան, Վոլֆգանգ Ուլմանը, Լարի Կաուֆմանը, Միսո Ցեբալոն եւ Ալեքսանդր Զախարովը: Այս հնգյակից Շուբան եւ Կաուֆմանն 9-րդ տուրում մրցում էին միմյանց հետ ու հաշտություն կնքեցին: Իսկ մնացած երեքը հաղթեցին: Զախարովը պարտության մատնեց Մալիսովին, Ցեբալոն առավելության հասավ Կանուկովի նկատմամբ, իսկ Ուլմանը հաղթեց Օնոպրիենկոյին: Վերջինս Բոգդանովի, Ռոդշտեյնի ու Կլովանսի հետ 7 միավորով հետապնդում է առաջատարներին:

Կանանց մրցաշարում առաջատարը լատվիացի շախմատիստուհի Թամարա Վիլերտեն է, որը հաղթելով Սվետլանա Մեդնիկովային, վաստակեց 7 միավոր: Նրան կես միավոր զիջող Գալինա Ստրուտինսկայան ոչ-ոքի խաղաց Անտոնի Դրագեչեւիչի հետ: 6-ական միավոր ունեն Լյուդմիլա Սաունինան, Տատյանա Ֆոմինան ու Հանեսա Էրենսկան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4