«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


70 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀՐԵԱՆԵՐԻ ՋԱՐԴ ՍԿՍԵՑ

Բրյուսելի եվրոպական սինագոգում կիրակի օրը պատարագ է մատուցվել ի հիշատակ «Բյուրեղապակյա գիշերվա» զոհերի: 1938 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերը նացիստական Գերմանիայում տեղի էր ունեցել հրեաների ջարդ, որը դարձել էր Հոլոքոսթի սկիզբը:

Պատարագի ժամանակ ներկաների առջեւ ելույթ ունեցած հոգեւորական եւ աշխարհական անձինք ընդգծել են Եվրոպայում հանդուրժողականության նոր ընկալում ձեւավորելու անհրաժեշտությունը: Ջանքերը պետք է ներառեն մանկապարտեզից մինչեւ համալսարան մարդկանց դաստիարակության եւ կրթության ամբողջ ծրագիրը: Նրանք ավելացրել են, որ կրոնական եւ ռասայական իսկական հանդուրժողականությունը կարող է ապահովվել Եվրոմիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերով միայն:

Հիշատակի արարողություններ տեղի են ունեցել նաեւ Պրահայում եւ Կալինինգրադում (նախկին Քյոնիգսբերգ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4