«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՋԱԴՐԵՑ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Հայաստանի նախագահի նստավայրից հաղորդում են, որ իշխող քաղաքական կոալիցիան փորձագետների փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է իրավագետներ Ռոբերտ Ավագյանին եւ Գեւորգ Թովմասյանին: 69-ամյա Ռոբերտ Ավագյանը 1965 թվականից աշխատում է Ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում: Քրեական իրավունքի եւ քրեաբանության արդիական խնդիրներին նվիրված ավելի քան 250 հրապարակումների հեղինակ է: Արդարադատության առաջին դասի խորհրդական 43-ամյա Գեւորգ Թովմասյանը ունի քննչական աշխատանքի հարուստ փորձ, երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4