«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցեց «ՅՈւՆԻՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը եւ տրամադրեց լիցենզիա հետեւյալ դասերով ոչ կյանքի ապահովագրության իրականացման համարՙ

- դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արտադրական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից),

- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային), որը ծածկում է այն վնասները կամ կորուստները, որոնք պատճառվել են,

- փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները կամ կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքին (բեռներին) անկախ փոխադրամիջոցի տեսակից,

- հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները եւ կորուստները, որոնք հասցվել են գույքին,

- գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները եւ կորուստները, որոնք հասցվել են գույքին:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվեց լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման հետեւյալ նոր դասովՙ

- ֆինանսական վնասների ապահովագրություն:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4