«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ ՄԻԱՅՆ ՑՈԼԱԿ ԱՆԱՆԻԿՅԱՆԸ

Լիվերպուլում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը Հայաստանի հավաքականը նոր կորուստներ ունեցավ: Մինչեւ 51 կգ քաշային կարգում Դերենիկ Գիժլարյանը 3-13 հաշվով պարտվեց ուկրաինացի Գեորգի Չիգարյովին: Պայքարից դուրս մնաց նաեւ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ): Նա առաջին մենամարտում 14-10 հաշվով առավելության հասավ լեհ Միխալ Զուդեցկու նկատմամբ, սակայն հաջորդ փուլում չկարողացավ հաղթահարել թուրք բռնցքամարտիկ Քերիմ Գուրգենի դիմադրությունը (0-6):

Անհաջող հանդես եկավ նաեւ 60 կգ քաշային Արա Պուլուզյանը, որը համառ պայքարում զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Կոբա Պհակաձեին (6-7): Հաջող էր միայն մինչեւ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Ցոլակ Անանիկյանի ելույթը, որն առավելության հասավ հույն Իլիաս Պավդիլիսի նկատմամբ (7-4): 1/8 եզրափակիչում Ցոլակի մրցակիցը կլինի լիտվացի Վիտալիուս Սուբացիուսը: ՌԴ հավաքականի կազմում հանդես եկող Արայիկ Համբարձումովը (57 կգ) հաղթանակով մեկնարկեց` պարտության մատնելով իտալացի Դի Սավինոյին (4-1):

Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկներից 5-ն արդեն ավարտել են ելույթները Լիվերպուլում` դուրս մնալով հետագա պայքարից: Դեռեւս ռինգ դուրս չեն եկել Հովհաննես Դանիելյանը (48 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4