«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


ԿԻՊՐՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԻՈՍ ԿԱՐՈՅԱՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Երեկ Ազգային ժողով էր ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, որը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց բացի նաեւ մի ջերմ ելույթ ունեցավ նիստերի դահլիճում հայ խորհրդարանականների առջեւ: Պաշտոնական ելույթից զատ նա հիշեց հորը, մորը եւ տատիկին, որոնք նրա մեջ սեր են արթնացրել` հանդեպ հայկական արժեքները, նրան պատմել Հայոց ցեղասպանության մասին, իսկ տատը պատգամել է, որ ուր էլ լինի նա, ինչ էլ դառնա, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, միշտ հիշի հայերի իրավունքների մասին: Իսկ Հ. Աբրահամյանի հետ հանդիպելիս Մ. Կարոյանն ասել է, որ մեծ փափագ ուներ լինելու իր նախնիների հայրենիքում, ապա եւ ԱԺ նախագահին հրավիրել է Կիպրոս: ԱԺ դահլիճում Մ. Կարոյանը խոսեց միջխորհրդարանական կապերի, երկու երկրների համագործակցության մակարդակի, համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների մասին: Այսօր նա ԱԺ-ում ասուլիս կունենա:

Երեկ Մ. Կարոյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշարձանին, այցելեց ցեղասպանության թանգարան:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4