«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 3 ՄԼՆ 235 ՀԱԶԱՐ Է

Մշտական բնակչության թվաքանակն այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով կազմել է 3 մլն 235,0 հազ., որից 2 մլն 073,4 հազ.` քաղաքային բնակչության: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ազգային վիճակագրական ծառայությունից, բնակչության թվաքանակը տարեսկզբի համեմատ աճել է 4,9 հազ., իսկ 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 8,3 հազարով: Տարեսկզբի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության 67,2 տոկոսը կազմել են աշխատունակ տարիքի, 20,8 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր, իսկ 12,0 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր մարդիկ: Հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել 489 տարեց եւ երեխա (0-15 տարեկան): Մշտական բնակչության միջին տարիքն այս տարեսկզբի դրությամբ կազմել է 34.3 տարի: Այս տարվա առաջին ինն ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 29 հազ. 823 ծնունդ, ինչը 2007-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է մահացության 20 հազ. 532 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,1 տոկոսով ավելի: Մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 8,5 պրոմիլե:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4