Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլյա» ՍՊԸ-ին պատկանող «Կիեւ» գիշերային ակումբ-հյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել 1951-ին ծնված, նախկինում դատված Դարիկո Պ.-ն: Նա 2006-ի հունիսից մինչեւ 2008-ի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում նշված հաստատությունում շահադիտական նպատակով պոռնկությամբ զբաղվելու մեջ է ներգրավել նույն համալիրի պարուհիներ Արեւիկ Գ.-ին, Հերմինե Հ.-ին, Արփինե Գ.-ին, Արեւիկ Կ.-ին, Սանամ Ի.-ին, ինչպես նաեւ նախկին պարուհիներ Մելանյա Հ.-ին եւ Ժաննա Հ.-ին:
Դարիկո Պ.-ն ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ