«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ՀԱՅ ԵՎ ՌՈՒՄԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Ռումինիայի արտգործնախարար Լազար Կոմանեւսկուի գլխավորությամբ Հայաստան այցելած պատվիրակության կազմում են նաեւ ռումին գործարարներ, որոնք Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում հանդիպել են իրենց հայ գործընկերների հետ: Այցելության ժամանակ համագործակցության պայմանագիր է ստորագրվել Երեւանի եւ Բուխարեստի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւՙ առաջիկայում երկկողմ ցուցահանդեսների, բիզնես-ֆորումների եւ այլ միջոցառումների կազմակերպման նպատակով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4