Նոյեմբերի 14-ին, ժամը 23.55-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի աշխատակիցները Բագրատունյաց պողոտայի թիվ 2/22 հասցեում գտնվող, «Գոռ եւ Անգելինա» ՍՊԸ պատկանող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1968-ին ծնված Կարեն Մ.-ին, 1950-ին ծնված Օլյա Թ.-ին, 1983-ին ծնված Արթուր Ա.-ին, 1963-ին ծնված Հրաչյա Դ.-ին, մարմնավաճառներ` 1982-ին ծնված Մարինե Դ.-ին, 1990-ին ծնված Նարինե Մ.-ին, 1973-ին ծնված Լիլյա Ղ.-ին, 1985-ին ծնված Արփինե Բ.-ին, 1982-ին ծնված Նելլի Ս.-ին, 1984-ին ծնված Զոյա Բ.-ին, 1967-ին ծնված Հասմիկ Ղ.-ին, 1972-ին ծնված Աստղիկ Ե.-ին եւ 1981-ին ծնված Քրիստինե Հ.-ին: Պարզվել է, որ Կարեն Մ.-ն իրեն պատկանող հյուրանոցային համալիրը վերածելով պոռնկության որջի, շուրջ 3 տարի, պարբերաբար, շահադիտական նպատակով նպաստել է նշված մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելու, իսկ Օլյա Թ.-ն, Հրաչյա Դ.-ն եւ Արթուր Ա.-ն իրենց գործողություններով օժանդակել են Կարեն Մ.-ի հանցավոր գործունեությանը: Կատարվում է հետաքննություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ