«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 18-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2008թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, ՀՀ ԿԲ 2008թ. ծախսերի նախահաշվի - կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի - ինը ամսվա կատարողականը, ինչպես նա- ՀՀ ԿԲ խորհրդի աշխատանքի կանոնակարգը:

Խորհուրդը հաստատեց ՀՀ ԿԲ կողմից առ-տրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի - դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը:

Փոփոխություններ կատարվեցին ՀՀ ԿԲ 2008թ. ծախսերի նախահաշվի - կապիտալ ներդրումների տարեկան ծրագրում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը - հրապարակումը» կանոնակարգ 15-ում, փոփոխություններ - լրացումներ կատարվեցին «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը - հրապարակումը» կանոնակարգ 3-ում:

Խորհրդի որոշմամբ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրվեց «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

«Հայկ Զոհրաբյան» ԱՁ-ին - «Մ.Մ. ՆԻԿԱ» ՍՊԸ-ին գրավատանը տրամադրվեցին գրավատան կազմակերպման լիցենզիաներ: «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի փոխանակման կետի թիվ 1, թիվ 2, թիվ 3 - թիվ 4 մասնաճյուղերին - «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ի փոխանակման կետի թիվ 3 - թիվ 4 մասնաճյուղերին արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին:

Ուժը կորցրած ճանաչվեցին «ՍԱԼԵՔՍ ԳՐՈւՓ» ՍՊԸ-ի փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 690/2, 690/3, 690/4, 690/5 լիցենզիաները, Ա/Ձ Արայիկ Թորոսյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 260 լիցենզիան - «ԷՐԵԲՈՒՆԻ ՆՈՎՈ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 113 լիցենզիան:

ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց հրատարակել ԿԲ «Բանբեր» պարբերականի 2008թ. երրորդ եռամսյակի համարը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4