«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ՚ «Լավագույն գիտական աշխատանք» հանրապետական մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը: Նշենք, որ մրցույթը հայտարարել են ՀՀ ԳԱԱ-ն, Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթեւոսյանը , հետաձգումը պայմանավորված է մրցույթի հանդեպ ցուցաբերված մեծ հետաքրքրությամբ, որը դրսեւորվել է ճշգրիտ գիտությունների, մասնավորապես ֆիզիկայի գծով:

Սահմանված են 5 մրցանակներ` հայագիտության, հասարակական գիտությունների, ճշգրիտ գիտությունների, ինֆորմատիկայի ու տեխնիկական գիտությունների եւ բնական գիտությունների ոլորտներում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2009թ. փետրվարի 20-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4