Ըստ Ադրբեջանում ՌԴ դեսպանի
ԲԱՔՈՒ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Մոսկովյան հռչակագիրը «ճանապարհի քարտեզ» է, որը բովանդակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները:
«Մոսկովյան հռչակագրում չկա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունը եւ դրանում նշված չէ, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք չունի մասնակցելու կարգավորման գործընթացին», այսօր ասել է նա լրագրողներինՙ մեկնաբանելով այն հայտարարությունները, որ հակամարտության կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն նաեւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները:
Դիվանագետն ասել է, թե անհրաժեշտ Է սպասելՙ այսուհետեւ ինչպես կզարգանան իրադարձությունները:
«Ես այդ կապակցությամբ հնչած բազմաթիվ մտքեր եմ լսել, բայց դրանք ընդամենը կարծիքներ են: Պետք է ելնել այն բանից, որ մենք ունենք Մոսկովյան հռչակագիրը», ասել Է Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանը: