«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հրավերով նոյեմբերի 21-22-ը ՀՀ-ում են գտնվելու ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը եւ ԱՄՀ գործադիր տնօրեն Էյջ Բակկերը, Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Սերբիայի, Վրաստանի կենտրոնական (ազգային) բանկերի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի կենտրոնական բանկերի նախագահների տեղակալները, Բուլղարիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Հոլանդիայի կենտրոնական բանկերի եւ Հաշվարկների միջազգային բանկի ղեկավար մարմինների ներկայացուցիչները:

Նախատեսվում է, որ նոյեմբերի 21-ին տեղի է ունենալու կլոր սեղանՙ «Ֆինանսական կայունությունը փոփոխվող աշխարհում» թեմայով: Հիմնական զեկույցներով հանդես են գալու Մուրիլո Պորտուգալը եւ Էյջ Բակկերը: Կլոր սեղանին մասնակցելու են արտասահմանյան հյուրերը, կառավարության եւ ԿԲ ներկայացուցիչները:

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հայկական դրամի հուշարձանի բացումը, այնուհետեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի անունից կազմակերպվելու է պաշտոնական ընդունելություն:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4