«Երկու տարի առաջ ստեղծված մեր ծուխը փորձում է իր կրոնական-հոգեւոր առաքելությունը առաջ տանել Գրենոբլի հայկական համայնքում (մոտ 3.500 հայեր ընդհանուր 400 հազար բնակչության մեջ), որպեսզի կարողանանք պահպանել մեր համայնքի ազգային եւ հոգեւոր ինքնությունը: Այդ նպատակով մենք արդեն համաձայնագիր ենք ստորագրել գնելու համապատասխան մի եկեղեցի իր շրջակա հարմարություններով եւ կարիք ունենք ձեր նյութական եւ բարոյական աջակցությանը մեր ծրագրերի հաջողության համար: Դրանց հայ համայնքը սպասել է ութսուն տարի: Ձեր մասնակցությունը լավագույն վկայությունն է լինելու մեր զորակցության եւ միասնականության»: Այսպիսի հայտարարություն-կոչով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 1-ի համարում հանդես են եկել Գրենոբլի ծխական խորհրդի նախագահ Պետրոս Հակոբյանը եւ հոգեւոր հովիվ Կարապետ Հարությունյանը:
Նվիրատվությունները կարելի է կատարել հետեւյալ հասցեին.
Paroisse De L՛Eglise Apostolique Armenienne De Grenoble EI Des Environs (P.E.A.A.G.E.) 1 Rue Dupleix - 38100 Grenoble-France.