Նոյեմբերի 20-ինՙ բժիշկների հերթական ստուգումից հետո «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին դուրս են գրել հիվանդանոցից: Սակայն նա դեռ մեկ ամիս պետք է լինի բժիշկների հսկողության տակ: Է. Բաղդասարյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանության կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործՙ 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար): Լրագրողը աղոտ հիշում է իր վրա հարձակված երեք անձանցից մեկի դեմքը, ըստ դրա կազմվել է ֆոտոռոբոտ:
Իսկ նոյեմբերի 19-ին ՀՀ դատախազության, ՀՀ նախագահի նստավայրերի մոտՙ ընդդեմ լրագրողների նկատմամբ բռնությունների բողոքի ակցիա են սկսել մի շարք հասարակական կազմակերպություններ եւ նախաձեռնող խմբի անդամներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ