ՄՈՍԿՎԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Գերագույն դատարանը նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի պատժաժամկետը 9 տարուց նվազեցրել Է մինչեւ 7,5 տարի: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ «Նովոստի»-ն, դատարանը նախկին սենատորի գործողությունները առանձնապես խոշոր չափի խարդախությունից վերաորակել Է որպես խարդախության հանցափորձ: