«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ԱՂԲՅՈՒՐ ԲԱՑՅԱԼ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռի հրատարակչական բաժինը «Սուրբ Գրքի մեկնություններ» շարքից հրատարակել է ԺԸ դարի ազգային-եկեղեցական նշանավոր գործիչ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանի «Աղբյուր բացյալ» (ավետարանական առակների մեկնություն) աշխատության աշխարհաբար առաջին թարգմանությունը, որը կատարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տիգրան սարկավագ Բաղումյանը: Թարգմանությունը խմբագրել է Սեդա Ստամբոլցյանը: Գրքի առաջաբանում Տիգրան սարկավագն անդրադարձել է Պետրոս սրբազանի կյանքին եւ գործունեությանը, հեղինակի մատենագրական ժառանգությանը եւ «Աղբյուր բացյալ» աշխատության մեջ հեղինակի օգտագործած աղբյուրներին, կիրառած մեկնաբանական եղանակներին եւ արծարծվող խնդիրներին: «Աղբյուր բացյալը» հայ մատենագրության մեջ պահպանված ավետարանական առակների միակ ամբողջական մեկնությունն է: Հեղինակը դյուրըմբռնելի ոճով մեկնում է բոլոր ավետարանական առակները` համեմելով դրանք սուրբգրային բազմաթիվ վկայակոչումներով, ընդհանրական եւ Հայ առաքելական եկեղեցու հոգեկիր հայրերից, ծիսամատյաններից մեջբերումներով եւ իմաստասերների փիլիսոփայական մտքերով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4