«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ԾԱՌԱՏՈՒՆԿ ԹԵՂՈՒՏՈՒՄ

Հայաստանի 8 պետական բուհերի 100 ուսանողներ նոյեմբերի 22-ին «Վալլեքս» խումբ ընկերությունների նախաձեռնությամբ ճանաչողական այցով եղել են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում, ծառատունկ իրականացրել: Վերջինին մասնակցել են նաեւ Լոռու մարզի երիտասարդներ: Ուսանողների հետաքրքրությունը նշված հանքավայրի առնչությամբ բացատրվում է հանքարդյունաբերությանը վերաբերող մասնագիտության ընտրությամբ: Բնապահպանական տարբեր շարժումների ներկայացուցիչ ուսանողներ էլ են եղել նույն շրջայցի մասնակիցների շարքում: Ծառատունկ իրականացնելու նպատակով կազմակերպված շրջայցին մասնակցել են նաեւ «Հայանտառ»-ի մասնագետներըՙ մասնագիտական վերահսկողություն ապահովելու նպատակով:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր ուսանողների շրջայցին նախորդել էր այցը ԼՂՀ Դրմբոնի պղնձի-ոսկու հանքավայր եւ շահագործող լեռնահարստացուցիչ համալիրՙ սեպտեմբերի 26-28-ը: Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկայի օրինակով ուսանողները հնարավորություն ունեն ապագա արտադրահամալիրի տարածքը դիտելիս, առարկայորեն պատկերացնելու Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացումը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարությունը շրջայցի ընթացքում հավաստել է, որ Թեղուտում նախատեսվող արդյունաբերական համալիրը թե՛ տեխնոլոգիական հագեցածության, թե՛ բնապահպանական նորմերի պահպանման տեսանկյունից չի զիջելու Դրմբոնի արտադրահամալիրին:

Ի դեպ, հասարակական կարգով կազմակերպված ծառատունկը, որի ընթացքում յուրաքանչյուր ուսանող 10 տնկի է տնկել, իրականացվել է ի լրումն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ համաձայնեցված ծրագրով նախատեսվող անտառապատման աշխատանքների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4