«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ՋԱՎԱԽԱՀԱՅ ԳՈՒՐԳԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ

Նոյեմբերի 19-ին եւ 20-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախահայ քաղաքական ակտիվիստ Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ դատավարության հերթական նիստերը, ի դեպ` Գ. Շիրինյանի բացակայությամբ, որն այդպես էլ գտնվում է փախուստի մեջ: Հիշեցնենք, որ Գեւորգ Շիրինյանը մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ, իսկ նրա հայրն ու հորաքույրը մեղադրվում են սուտ ցուցմունք տալու, ինչպես նաեւ հանցագործության մասին իմանալ-չհայտնելու մեջ: Դատավարության ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը, վկաներից մեկի` ոստիկանի հարցաքննության ժամանակ ի հայտ եկան նոր հանգամանքներ. պարզվեց, որ դեպքի վայրում ներկա է գտնվել մեկ այլ ոստիկան, որը որպես վկա չի ներգրավվել եւ չի հարցաքննվել: Սպանված ոստիկան Արթուր Բերուջանյանի հայրը հայտարարեց, որ ցանկանում է լսել նաեւ այդ ոստիկանին: Փաստաբանը նույնպես այդ ոստիկանին դատակոչելու եւ հարցաքննելու միջնորդությամբ հանդես եկավ: Չնայած մեղադրող կողմի դիմադրությանը, նիստը վարող դատավորը, հաշվի առնելով տուժողի եւ փաստաբանի միջնորդությունները, 2 շաբաթով հետաձգեց նիստը, որպեսզի այդ ընթացքում վկան ծանուցվի, դատակոչվի եւ հարցաքննության ենթարկվի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4