«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


ՌԱԿ-Ի ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Վաշինգտոնի դեսպանատանը ՀՀ արտաքին գործերի առաջին փոխնախարար Արման Կիրակոսյանն ու առեւտրի եւ տնտեսության նախարար Ներսես Երիցյանն ընդունել են ՌԱԿ-ի Նյու Յորք-Նյու Ջերսիի ակումբի ատենապետՙ Գրիգոր Սալպաշյանին, տեղեկացնում է Կանադայում հրատարակվող ԹՄՄ-ի «Ապագայ» շաբաթաթերթի նոյեմբերի 3-ի համարը:

Սալպաշյանն անձնական նախաձեռնությամբ Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Թուրքիա-Հայաստան սահմանի բացման պարագայում իրագործվելիք առեւտրական իր մտահղացման ծրագիրը, որը կարող է, իր հավաստիացումներով, նոր աշխատատեղեր ստեղծել 2500 հայաստանցիների համար:

Նույն օրը, երեկոյան նա ներկա է գտնվել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ գաղութի ներկայացուցիչների հանդիպմանը: Դրանից առաջՙ սեպտեմբերի 25-ին նա ներկա է գտնվել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատվին տրված հյուրասիրությանը Նյու Յորքում:

Այս առիթներով «Ապագայում» տպագրված ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Մինչ ՌԱ կուսակցականներն իրենց անձնական թե կուսակցական միջոցներով կը հետեւին Հայաստանի նախագահՙ Սերժ Սարգսեանի արտաքին քաղաքականութեան դիւանագիտական յաջողութիւններուն եւ կը ջանան օժանդակել Հայաստանի տնտեսական զարգացման, ինչ որ դաւանանքը եղած է ՌԱ կուսակցութեան 1921 թուականէն ի վեր, միշտ հայրենիքի կողքին կանգնելովՙ անտեսելով նոյնիսկ համայնավարութեան գաղափարականն ու անոր յարուցած դժուարութիւնները, Հայաստանի երրորդ անկախութեան առթած ոտնձգութիւնները եւ միջկուսակցական անհասկացողութիւնները, անդին ոմանք համացանցով լծուած են «սեւացրէք»ի արշաւի մը ընկ. Գրիգոր Սալպաշեանին դեմ, զինք կոչելով դաւաճան եւ Թուրքիոյ գործակալ եւ ապաՙ տհաճ ու լորձնաշուրթն ածականներ կը գործածեն:

Բարեբախտաբար, բոլոր անոնք, որոնք դժբախտութիւնն ունեցած են ճանչնալու զանոնք, շատ լավ գիտեն, որ վերի ածականներն աւելի իրենց կը յարմարին, քան որեւէ այլ ռամկավար ազատական շարքայինի:

Ժամը եկած է, որ աշխարհի բոլոր կողմերու մէջ ռամկավար ազատականներ, որոնք վստահ ենք, բոլորն ալ լծուած են Հայաստանի զարգացման ու զօրացման աշխատանքին, սթափին եւ պարտն ու պատշաճը կատարեն ուժեղացնելու համար կուսակցությունը, զգաստութեան հրաւիրելու այդ խռպոտ ձայները»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4