«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


«ԾԱՌԵՐԸ»ՙ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՏՈՐՈՆՏՈՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայկական ծառատնկման ծրագրի շրջանակներում նկարահանված լոսանջելեսցի ռեժիսոր Քենեդի Ուիթլիի «Կյանք պարգեւող ծառեր» ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Պոմգրենիտ» 3-րդ փառատոնում արժանացել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մրցանակին: Բացի 20 րոպե տեւողությամբ այդ ֆիլմից, փառատոնում ներկայացվել են 30 այլ ֆիլմեր, որոնց թվումՙ Ռոբերտ Քեշիշյանի «Այրվող Հռոմը» եւ Նուրիցա Մաթոսյանի «Հրանտ Դինք: Երկու ազգությունների սիրտը» ֆիլմերը:

«Ֆիլմն իսկական սիրո ու նվիրումի աշխատանք էր: Ես հպարտ եմ, որ Քարոլին Մուգարն ինձ առաջարկեց այն նկարահանել: Դա հոյակապ ծրագիր է եւ կարող է օրինակ ծառայել ուրիշ երկրների համար», ասել է ֆիլմի ռեժիսորը, ավելացնելով, որ հայերն այնչափ բարյացակամ էին ստեղծագործական խմբի հանդեպ: «Նրանք իրենց տներն ու սրտերը բացեցին մեր առաջ», նշել է նա:

«Ծրագրի մասնակիցների անունից երախտագիտություն եմ հայտնում փառատոնի կազմակերպիչներին եւ Տորոնտոյի հայկական համայնքինՙ մեր նախաձեռնություններին շարունակաբար աջակցելու համար», մրցանակը հանձնելուց հետո ասել է ծրագրի պատասխանատու Պոլ Եղիայանը: Ֆիլմում հնչող տեքստը կարդում է Դավիթ Դալլաքյանը, որը Հայաստանի Այգուտ գյուղից է:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4