Սեւանա լճի վրա սահմանված է շուրջօրյա հսկողություն: Հիշեցնենք, որ 2008 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում դադարեցվել է արդյունագործական ձկնորսությունը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը, նոյեմբերի 15-18-ը ազգային պարկի, ոստիկանության եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության ուժերով առգրավվել է 122 ձկնորսական ցանց , 80 խեցգետնորսիչ եւ 3 լողամիջոց: Ցանցերը եւ խեցգետնորսիչները ոչնչացվել են: