Դեկտեմբերի սկզբին Երեւանում կբացվի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը, որի հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Ըստ «Նոյյան տապանի», ներկայումս արձանի տեղադրման վայրում` Մաշտոցի պողոտայում, ընթանում են արձանի պատվանդանի կառուցման, ինչպես նաեւ տարածքի բարեկարգման աշխատանքները: Վ. Սարոյանի արձանը Փարիզից արդեն բերվել է Երեւան: