«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԵՐԵԿ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ

Լոս Անջելեսում, Երեւանի ժամանակով 20.00-ին, երեկ մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Տասներկուժամյա մարաթոնն ուղիղ եթերով Հայաստանում հեռարձակվեց հանրային հեռուստատեսությամբ: Միայն ԱՄՆ-ում մոտ 55 միլիոն ընտանիք հնարավորություն ունեցավ հետեւելու հեռուստամարաթոնի ընթացքին Արիզոնա, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Միչիգան, Միսուրի, Նեւադա, Նյու Ջերսի, Նյու Յորք եւ Տեխաս նահանգներում: Հնարավոր էր հետեւել նաեւ ինտերնետով` www.armeniafund.org հասցեում: Հեռուստամարաթոնն անցկացվեց «Իմ տուն Հայաստան» նշանաբանով. համայն հայության նվիրաբերած գումարներն այս անգամ եւս կուղղվեն «Գյուղական զարգացման ծրագրի» իրականացմանը: Մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 24-ը հանգանակված գումարն անցել էր 9 միլիոն դոլարը:

Անցյալ տարի հեռուստամարաթոնին մասնակցել է ավելի քան 250 հազ. հայ ընտանիք` նվիրաբերելով շուրջ 15 միլիոն դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4