«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


ԻՎՈ ՇՈՒՇԱԿԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻԿԱՅԻ» ՀԵՏ

Երեւանում է ֆուտբոլի խորվաթ մասնագետ Իվո Շուշակը, որը երեկ բանակցել է «Միկա» ակումբի ղեկավարության հետ: 62-ամյա մասնագետին «Միկան» հրավիրել է գլխավորելու թիմը: Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանից, մոտ օրերս հայտնի կդառնա բանակցությունների վերջնական արդյունքը:

Իվո Շուշակը ժամանակին եղել է Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ինչպես նաեւ մարզել է Թբիլիսիի «Դինամոն»: Նա աշխատել է նաեւ խորվաթական եւ սլովենական մի շարք ակումբներում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4