Օրերս լույս տեսած ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի «ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը ներկայացնող ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի հրապարակումը: Ամերիկահայ հանրահայտ մտավորական Երվանդ Ազատյանը քննական հայացք է նետում աշխարհին` «Ի՞նչ կսպասեն Ամերիկան եւ աշխարհը Օբամայի ընտրութունէն»: Քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանի հերթական պատմաքննական վերլուծությունը` առաջին աշխարհամարտի 90-ամյակի առիթով, «Պատմության հայկական գործոնը» դիտարկելու փորձ է: Սրանք, իսկապես, գիտելիքահեն հրապարակումներ են, որոնց հետ նաեւ այլ հեղինակների ուշագրավ հրապարակումներ կգտնեք հավելվածում:
Մ. Խ.