Նյու ՋերսիիցՀիլդա Հարությունյանըտեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին մտերմիկ մթնոլորտում ճաշկերույթ է տեղի ունեցել Սեդլ Ռիվըրում ապրող պրն Անդրեաս Ռուբյանի տանըՙ ի պատիվ ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի:
Պրն Ռուբյանը տեղի «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից է եղել: Այդ ծանր օրերին, երբ հայությունը աշխարհի տարբեր մասերում համախմբվեց մեր զինվորներին աջակցելու, նորաստեղծ «Շուշի» պարի համույթը ոչ մի առիթ բաց չթողեց Ղարաբաղի օգտին հանգանակություններ կատարելուն նպաստելու համար:
Ճաշկերույթ-ընդունելության ժամանակ նվեր են մատուցել պարախմբի անդամները` 2000 դոլարի մի չեկ փոխանցելով «Հայաստան» հիմնադրամի 11-րդ միջազգային հեռուստամարաթոնին: Ղարաբաղի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել խմբին եւ գեղարվեստական ղեկավար, պարուսույց Սեդա Պասկալյան-Գանդարճյանին:
«Շուշիի» հաջորդ ներկայացումը տեղի կունենա, ըստ հաղորդագրության, հունվարի 11-18-ին «Կոստա Ֆորտունա» գեղեցիկ զբոսանավի վրա, հայկական կրուիզի ընթացքում:
Հ. Ծ.